OVIO-ն անակնկալ է պատրաստել բոլոր կինոմանների համար։ Ընկերությունն
իր Wink TV և օնլայն կինոթատրոնի հարթակում շուտով կգործարկի հայաստանյան
կինոարտադրության նոր և ինքնատիպ նախագծերից մեկը՝ «Թեք Startup» սիթքոմը՝ Wink
TV-ում վերջինիս ցուցադրության բացառիկ իրավունքով։ Այս նախագծով ընկերությունը
շարունակում է իր բաժանորդներին հասանելի դարձնել լավագույն բովանդակությունը՝
միաժամանակ աջակցելով հայկական կինոարտադրության որակյալ նախագծերի իրականացմանը։
«Թեք Startup»-ը սիթքոմ է, որը ներկայացնում է հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի
հետաքրքիր ու զվարճալի կողմերը, ինչպես նաև
IT ոլորտի դինամիկ միջավայրը` համատեղելով հումորը և տեխնոլոգիաները։
Սիթքոմը մի
խումբ առաջադեմ երիտասարդների մասին է, ովքեր ունեն մեծ ձգտումներ և որոշում են ստեղծել
իրենց սեփական ստարտափը։ Սակայն այս ճանապարհին նրանք հանդիպում են անսպասելի մարտահրավերների
և զվարճալի իրավիճակների։
«OVIO-ի համար
կարևոր է իր Wink TV և օնլայն կինոթատրոնի հարթակում մշտապես առաջարկել որակյալ և
պահանջված բովանդակություն՝ ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական։ Տեղական
կինոարտադրության զարգացմանն աջակցելու գաղափարը վաղուց էր մեր ծրագրերում, և մենք
երկար փնտրել ենք այն նախագիծը, որը համախմբում է նորարարությունն ու օնլայն
կինոթատրոնի հետաքրքիր ձևաչափը։ «Թեք Startup»-ը հենց այնպիսի նախաձեռնություն է,
որը միավորում է տեխնոլոգիան ու հումորը՝ ներկայացնելով IT աշխարհի առօրյան նոր ու
հետաքրքիր ֆորմատով։
«Թեք Startup»-ը հայաստանյան կինոարտադրության մեջ բացառիկ նախագիծ է, և մենք
հավատում ենք, որ այն կսիրվի հանդիսատեսի կողմից ու մեծ տարածում կունենա։ Ուրախ
եմ, որ հենց Wink հարթակի բաժանորդներն ունեն այն դիտելու և գնահատելու բացառիկ
հնարավորությունը։ Մենք հետևողականորեն կշարունակենք Wink հարթակի մեր
բաժանորդներին հասանելի դարձնել ժամանակակից ամենապահանջված բովանդակությունը»,
նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Այս նախագիծը բացի
հետաքրքիր ժամանց ապահովելուց, նաև խոստանում է ծառայել մոտիվացիայի աղբյուր
հատկապես երիտասարդ սերնդի համար՝ բացահայտելով տեխնոլոգիական աշխարհը, ստարտափ
հիմնելու ճանապարհին դժվարություններն ու փոքր գաղափարներից մեծ հաջողության
հասնելու հնարավորությունները։ Իսկ սիթքոմի
պրեմիերան կլինի բացառապես Wink TV հարթակում․ մեկնարկի ամսաթվի
վերաբերյալ ընկերությունը շուտով պաշտոնապես կհայտարարի։
Wink-ը Հայաստանում
նախադեպը չունեցող ինտերակտիվ հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի հարթակ է,
որն ունի գերժամանակակից ու հարմար դիզայն և հասանելի է էկրան ունեցող ցանկացած
սարքով և ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն: Wink TV և օնլայն
կինոթատրոնի հարթակի մեկ օգտահաշվով ծառայություններ են տրամադրվում միաժամանակ 5
սարքավորման վրա՝ ընտանիքի բոլոր անդամների համար: Բովանդակությունը կարելի է
դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով՝ բջջային հավելվածով թե ios,
թե android համակարգերով, ինչպես նաև նոութբուքով և համակարգչով` գրանցվելով wink.am
կայքում։ Wink-ի ծառայություններից կարելի է օգտվել՝ միանալով OVIO ընկերության
փաթեթներից մեկին կամ պարզապես ներբեռնելով Wink հավելվածը: