Խելացի տուն

2022-06-24

Նորարար տեխնոլոգիաները զարգանում են չափազանց արագ, և մարդկային կյանքն առավել հարմարավետ և ավտոմատացված դարձնելը այս ամենի գերնպատակն է։ Իսկ հարմարավետությունը անշուշտ սկսվում է տնից։ Ժամանակին ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեն ասել է․ «Տունը ապրելու համար նախատեսված մեքենա է»  և չի սխալվել, հատկապես եթե խոսքը գերզարգացած խելացի տների մասին է։ 

Մտնում ես տուն, և քեզ դիմավորում են սմարթ տեխնոլոգիաները․ ավտոմատ միանում է լույսը, կարգավորվում է տան օդի ջերմաստիճանը, խոնավությունը, փակվում են վարագույրները, իսկ երբ տանը չես, քո ապարանքը ապահով է՝ շնորհիվ անվտանգության և վերահսկողության համակարգերի։ Իդեալական է, չէ՞։

Դեռևս 1975 թվականին ստեղծվեց տան ավտոմատացման առաջին համակարգը։ Իսկ այսօր արդեն հնարավոր սարքավորումների քանակը և իրականացվող ֆունկցիաները հասել են առավելագույնի իրերի ինտերնետի IoT զարգացման շնորհիվ: 

Պայմանականորեն տան ավտոմատացումը կարելի է բաժանել մի քանի ենթահամակարգերի՝ էլեկտրականություն (լուսավորություն), կլիմատ-կոնտրոլ (հատակի տաքացում, ջեռուցում, օդափոխություն), անվտանգություն (մուտքի ղեկավարում, վիդեո ձայնագրություն) և մուլտիմեդիա (վիդեո, աուդիո):

Եվ այսպես, «Խելացի տուն» համակարգը կազմված է տան տարբեր սարքավորումներից, որոնք միացված են մեկ ղեկավարման համակարգի և իրականացնում են կոնկրետ ֆունկցիաներ առանց մարդկային միջամտության: Համակարգը կարող է առավոտյան միացնել ջեռուցումը, լույսը կամ երաժշտությունը շարժման սենսորների հիման վրա, կոնկրետ ժամերի անջատել հոսանքի վարդակները երեխաների սենյակում, ջեռուցել հատակը մինչև ձեր տուն վերադառնալը, ինչպես նաև ուղարկել ազդանշան սառնարանի բաց դռան, միացված արդուկի կամ հրդեհի վերաբերյալ: Այս ամենը հնարավոր է կառավարել անգամ հեռավորության վրա՝ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով:

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի առանձնատունը խելացի տան ամենահայտնի օրինակներից մեկը է։

Այստեղ նվազագույնի է հասցրած տան ջերմության կորուստը: Տանը ներկառուցված սենսորները հասկանում են Բիլի՝ այդ պահին ցանկալի ջերմաստիճանը և լուսավորությունը։ Ավելին, պաստառների տակ գտնվող դինամիկները հնարավորություն են տալիս լսել երաժշտություն՝ տեղաշարժվելով սենյակից սենյակ: Եվ սա ֆանտաստիկայի ժանրից չէ, այլ խելացի իրականություն։

Սմարթ իրականություն կարող ես ստեղծել նաև դու․ պարզապես գնի՛ր սմարթ սարքեր Ռոստելեկոմի սպասարկման սրահներից և դու էլ կվայելես խելացի տան առավելությունները։ 

Մանրամասներն այստեղ՝ https://rostelecom.am/smart-devices