Արհեստական ինտելեկտի (AI) կիրառումը բովանդակության
ստեղծման մեջ դարձել է առավել պահանջված: Շատ ընկերություններ և մասնագետներ այժմ
օգտագործում են AI գործիքներ՝ արագ և բազմազան բովանդակություն ստեղծելու համար,
սակայն ամեն բան այդքան պարզ չէ։ Google-ի
և այլ որոնողական համակարգերը փորձում են արագ արձագանքել նոր իրողությանը և «պայքարել»
AI-ով գեներացված բովանդակության դեմ։
Որոնողական համակարգերի վերաբերմունքը AI բովանդակության
հանդեպ
Google-ը և այլ որոնողական համակարգերը սկսել են կիրառել ալգորիթմներ, որոնք
գնահատում են բովանդակության որակը և դրա համապատասխանությունը օգտատերերի
պահանջներին: Վերջին թարմացումներից հետո Google-ը շեշտում է, եթե նույնիսկ
բովանդակությունը ստեղծվում է AI-ի կողմից, այն պետք է լինի օգտատերերի համար
արժեքավոր և չպետք է լինի միայն որոնման բարձր դիրքեր ստանալու նպատակով կիրառված բանալի
բառերի կույտ։
Ինչպես օպտիմալացնել AI-ով գեներացված բովանդակությունը
SEO-ի համար
SEO оպտիմալացված բովանդակություն ստեղծելու համար AI-ն կարող է լինել շատ օգտակար
գործիք, սակայն բովանդակությունը պետք է լինի եզակի, հետաքրքրաշարժ և օգտակար: AI և
SEO բարելավումների համար խորհուրդ է տրվում խմբագրել գեներացված տեքստերը՝
դարձնելով դրանք ավելի մարդկային, հաշվի առնել թիրախի մշակութային
առանձնահատկությունները, դարձնել այն որակյալ և եզակի։
SEO մասնագետները պետք է համոզվեն, որ ստեղծված բովանդակությունը համապատասխան է
SEO պահանջներին և չի պարունակում կրկնություններ։ Այս գործընթացը թույլ է տալիս,
որ որոնողական համակարգերը գնահատեն և դիրքավորեն կայքը՝ հիմնված նրա օգտակարության
վրա։
Այսպիսով, AI-ի միջոցով գեներացված բովանդակությունը մեծ
հնարավորություններ է ստեղծում SEO ոլորտի համար, սակայն որոնողական համակարգերը
խստորեն գնահատում են դրա որակը և օգուտը: Կայքերի և բովանդակության համար
հաջողություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել AI-ը որպես օժանդակ գործիք,
այլ ոչ բովանդակության ստեղծման հիմնական աղբյուր՝ փորձելով համատեղության մեթոդով
ստեղծել որակյալ և օգտակար նյութեր։