Անկասկած, ռոբոտաշինությունն ամենահեռանկարային և պահանջված ոլորտներից է համարվում մեր օրերում։ Աշխարհի բոլոր առաջադեմ երկրները գրեթե բոլոր բնագավառներում ձգտում են ավտոմատացման՝ հնարավորին նվազեցնելով մարդկային աշխատուժի կիրառությունը։ Ապա ովքե՞ր պիտի աշխատեն մարդկանց փոխարեն․ պատասխանը մեկն է՝ ռոբոտները։
Ռոբոտաշինության հետ կարելի է ծանոթանալ դեռևս մանկությունից՝ սկսած 6-7 տարեկանից: «Իսկ ի՞նչ կտա ռոբոտաշինությունը իմ երեխային», - կհարցնեն ծնողները։ Ռոբոտաշինության դասընթացների առավելութունները շատ են․ փորձենք նշել դրանցից մի քանիսը։
Ռոբոտաշինության դասերը երեխայի մոտ կօգնեն զարգացնել հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝
· Մաթեմատիկական մտածողություն՝ ամենակարևորներից
· Համակարգչային գրագիտություն՝ ոչ պակաս կարևոր
· Աշխատանք զանազան մեխանիզմների և կառուցվածքների հետ
· Ծանոթություն տեխնիկական անգլերենին
Իսկ ինչպես հասկանալ, թե արդյոք երեխան ունի հակվածություն ռոբոտ կառուցելու նկատմամբ, շատ հեշտ է։ Եթե նա դեռ վաղ տարիքից հետաքրքրվում է Lego խաղալիքներով և այլ կոնստրուկտորներով, ապա փորձեք զարգացնել նրա հետաքրքրվածությունը՝ զուգահեռ զարգացնելով երեխայի մաթեմատիկական գիտելիքները, քանի որ դրանք շատ կարևոր են ռոբոտաշինության ոլորտում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախելով ռոբոտաշինության խմբակների, երեխաները ձեռք են բերում ոչ միայն խոստումնալից ապագա ունեցող հոբի, այլ նաև
· Ինքնավստահություն
· Աշխարհը նորովի բացահայտելու ցանկություն
· Գիտության մեջ ներդրում կատարելու ձգտում
և շատ ու շատ առավելություններ ու հիմնարար պատճառներ, որոնք կբացահայտեն Ձեր երեխայի մեջ բնակվող փոքրիկ գիտնականին։
Դե իսկ Ռոստելեկոմը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։
Մենք նախատեսում ենք հիմնել ռոբոտաշինության խմբակներ ՀՀ մի շարք բնակավայրերում՝ յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը ուղղելով երեխաների համար ՀՀ-ում ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:
Դու էլ միացի՛ր «Նվիրիր երազանք» առաջարկին