OVIO-ն 2 ամսավճարի չափով նվեր ունի 🎀

2026-03-02

OVIO-ն 2 ամսավճարի չափով նվեր ունի տան ինտերնետին և Wink թվային հեռուստատեսությանը միացողների համար

OVIO-ն գործարկել է նոր հատուկ առաջարկ, որի շրջանակում ընկերության տան ինտերնետի և Wink օնլայն կինոթատրոնի ու թվային հեռուստատեսության ծառայություններին միացող բաժանորդները կստանան 2 ամսավճարի չափով նվեր՝ գարունը սիրելի քաղաքում, սիրելի տանը որակյալ ծառայություններով սկսելու համար։

Միանալով OVIO-ին՝ բաժանորդները կարող են ստանալ մինչև 800 Մբ/վ արագությամբ կայուն և որակյալ տան ինտերնետ, Wink թվային հեռուստատեսության ծառայությամբ 200-ից ավելի բազմաժանր հեռուստաալիքներ, ինչպես նաև ավելի քան 50000 ֆիլմեր և սերիալներ պարունակող ֆիլմադարանից լավագույն բովանդակությունն ամբողջ ընտանիքի համար:

«2 ամսավճարի չափով նվեր» առաջարկով OVIO-ն նպատակ ունի որակյալ ծառայությունները դարձնել առավել հասանելի, իսկ բաժանորդների առօրյան՝ ավելի հարմարավետ։

Առաջարկի մանրամասները ներկայացված են այստեղ