Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության տեսահսկման ծառայությունների վաճառք։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Նոր բաժանորդների ձեռքբերմանն ուղղված տարբեր
միջոցառումների իրականացում, ընկերության կողմից մատուցվող տեսահսկման ծառայությունների
ներկայացում, վաճառք,
- Հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպում,
նախնական բանակցությունների վարում, պայմանագրերի նախագծերի ներկայացում,
յուրաքանչյուր հաճախորդի պահանջների ճշգրտում, առաջարկների նախնական
տարբերակների մշակում կոնկրետ հաճախորդի համար,
- Պոտենցիալ բաժանորդների գործունեության
ուսումնասիրություն, բաժանորդների կարիքների, դրանց ուղղվածության և
մակարդակի բացահայտում,
- Հատուկ կարևորության բաժանորդների հետ տարվող
աշխատանքներ, որոնք ուղղված են հաճախորդի պահանջների մաքսիմալ բավարարմանը և
երկարաժամկետ համագործակցության ապահովմանը,
- Բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ
խորհրդատվության տրամադրում,
- Համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների
հետ հաճախորդների շահերի մաքսիմալ պաշտպանության նպատակով,
- բովանդակությամբ
կից գործառույթների իրականացում:
Արի մեր թիմ, եթե...
- Պատասխանատու ես
և հետևողական կլինես բաժանորդի պահանջմունքների հանդեպ,
- Սիրում ես նոր
ծանոթություններ և կարևորում ես դրական հարաբերությունների պահպանումը,
- Ակտիվ ես, սիրում
ես հաղթահարել խոչընդոտներ,
- Սիրում ես
սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
- Համբերատար ես և
ուշադիր:
Աշխատանքն
իրականացնելու համար հիմնական պահանջներ
- Բարձրագույն
կրթություն,
- Համակարգչային
ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
- Լեզուների
իմացություն՝ հայերեն, ռուսերեն (լավ իմացություն), անգլերեն (ցանկալի),
- 2+ տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում:
OVIO-ում աշխատելու
առավելությունները
- Առողջության
ապահովագրություն,
- Բոնուսային
համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
- Ուսուցման
հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն
մասնագետների հետ,
- Մասնագիտական
ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական
զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր
աշխատակիցներին),
- Թիմային
միջոցառումներ,
- Դրական
աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:
Մեր թիմին միանալու
համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան
հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Տեսահսկման ծառայությունների վաճառքի մենեջեր։
Մենք
սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: