Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության ծառայությունների
վաճառք և սպասարկում՝ օգնելով հաճախորդին գտնել լավագույն լուծումն իր համար։
Ռոստելեկոմում աշխատանքային օրը բաղկացած է
հետևյալից․
- Ընկերության մասսայական
սեգմենտի ծառայությունների վաճառքի գործընթացների իրականացում՝ հաստատված կարգի համաձայն
- Կատարված գործարքների
մասին հաշվետվությունների ներկայացում,
- Ընկերության կողմից
մատուցված ծառայությունների դիմաց վճարումների գանձման գործընթացի իրականացում՝ ընկերության
կողմից ներդրված ընթացակարգերի պահանջների համաձայն,
- Մասնակցություն վաճառքի
խթանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
- Մասնակցություն նոր
հաճախորդների ձեռքբերմանն ու գոյություն ունեցող հաճախորդների պահպանմանն ուղղված միջոցառումների
իրականացմանը,
- Հաճախորդներին Ընկերության
կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի
մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվության տրամադրում,
- Ծառայությունների
կասեցման, ժամանակավոր դադարեցման, Ընկերության կողմից սրամադրված սարքավորումների
վերադարձման գործընթացների իրականացում,
- Ընկերության բաժանորդների
հետ սահմանված կարգով պայմանագրերի ստորագրման և պահպանման, փաստաթղթերի արխիվացման
գործընթացների իրականացում,
- Հաճախորդների տվյալների
բազայի ձևավորում և անընդհատ համալրման աշխատանքների իրականացում,
- Բովանդակությամբ
կից պարտականությունների իրականացում:
Արի մեր թիմ, եթե...
- Սիրում ես շփվել
նոր մարդկանց հետ և աջակցել իրենց համար լավագույն լուծումը գտնելու հարցում,
- Ակտիվ ես, սիրում
ես հաղթահարել խոչընդոտներ,
- Գիտես, որ ժպիտը
կարևոր է,
- Սիրում ես սովորել
նորը և զարգացնել գիտելիքներդ,
- Համբերատար ես և
ուշադիր։
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական
պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային ծրագրերի
իմացություն՝ MS OFFICE,
- Լեզուների իմացություն՝
հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
- Աշխատանքային փորձի
առկայությունը պարտադիր պայման չէ։
Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն,
- Բոնուսային համակարգ,
որը թույլ կտա վաստակել ավելին,
- Ուսուցման հնարավորություն
Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական ուսուցումների,
որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական զարգացման/աճի
բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային
միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@rtarmenia.am էլ. հասցեին՝ նշելով
համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Մանրածախ վաճառքի մասնագետ (նշի՛ր
նաև քաղաքը):
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ
կհաստատենք Ձեզ հետ: