Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության ծառայությունների վաճառք և սպասարկում՝ օգնելով հաճախորդին գտնել լավագույն լուծումն իր համար։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Ընկերության մասսայական սեգմենտի ծառայությունների վաճառքի գործընթացների իրականացում՝ հաստատված կարգի համաձայն,
- Կատարված գործարքների մասին հաշվետվությունների ներկայացում,
- Ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումների գանձման գործընթացի իրականացում՝ ընկերության կողմից ներդրված ընթացակարգերի պահանջների համաձայն,
- Մասնակցություն վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
- Մասնակցություն նոր հաճախորդների ձեռքբերմանն ու գոյություն ունեցող հաճախորդների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
- Հաճախորդներին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվության տրամադրում,
- Ծառայությունների կասեցման, ժամանակավոր դադարեցման, Ընկերության կողմից սրամադրված սարքավորումների վերադարձման գործընթացների իրականացում,
- Ընկերության բաժանորդների հետ սահմանված կարգով պայմանագրերի ստորագրման և պահպանման, փաստաթղթերի արխիվացման գործընթացների իրականացում,
- Հաճախորդների տվյալների բազայի ձևավորում և անընդհատ համալրման աշխատանքների իրականացում,
- Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում:
Արի մեր թիմ, եթե...
- Սիրում ես շփվել նոր մարդկանց հետ և աջակցել իրենց համար լավագույն լուծումը գտնելու հարցում,
- Ակտիվ ես, սիրում ես հաղթահարել խոչընդոտներ,
- Գիտես, որ ժպիտը կարևոր է,
- Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
- Համբերատար ես և ուշադիր
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի)
- Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ
OVIO-ում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն,
- Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Մանրածախ վաճառքի մասնագետ (նշի՛ր նաև քաղաքը):
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: