Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության տրանսպորտային միջոցների վարում, ավտոաշտարակի շահագործում։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
• գործատուի հանձնարարությամբ իրեն պատկանող տրանսպորտային միջոցի վարում՝ պահպանելով ճանապարհային երթևեկության և ավտոաշտարակի շահագործման կանոնները,
• մեքենայի ավտոաշտարակի շահագործում,
• տրանսպորտային միջոցի լիցքավորում վառելիքով,
• երթևեկության թերթիկների պատշաճ կարգով լրացում,
• բովանդակությամբ կից գործառույթների իրականացում։
Արի մեր թիմ, եթե...
• Պատասխանատու ես և հետևողական,
• Ունես ժամանակը ճիշտ կառավարելու հմտություններ,
• Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
• Համբերատար ես և ուշադիր:
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
• Վարորդական իրավունք BC կարգի,
• Տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու փորձառություն։
OVIO-ում աշխատելու առավելությունները
• Առողջության ապահովագրություն,
• Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
• Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
• Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
• Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
• Թիմային միջոցառումներ,
• Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Ավտոաշտարակի վարորդ
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: