Հայաստանը հաստատել
է իր տեղը ժամանակակից և հուսալի ՏՏ ենթակառուցվածքների միջազգային քարտեզում՝
շնորհիվ OVIO ընկերության տվյալների մշակման կենտրոնի։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ունի Uptime Institute-ի կողմից շնորհվող
TIER III սերտիֆիկատ՝ հանդիսանալով Հայաստանի միակ TIER III
սերտիֆիկացված տվյալների կենտրոնը։
Uptime Institute-ը
տվյալների կենտրոնների հուսալիության գնահատման առաջատար գլոբալ կազմակերպություն
է, որը մշակում է միջազգային ստանդարտներ և իրականացնում խիստ, անկախ
փորձաքննություն նախագծման, կառուցման և ֆունկցիոնալ կայունության առումով։ Դրա
շնորհիվ ձևավորվում է հստակ և ամբողջ աշխարհում ճանաչված չափանիշների քարտեզ,
որտեղ OVIO-ի տվյալների կենտրոնը պաշտոնապես
գրանցվել է որպես վստահելի հանգույց։
Համաձայն TIER III ստանդարտի պահանջների՝ տվյալների կենտրոնը պետք է ապահովի
ենթակառուցվածքի բոլոր հիմնական բաղադրիչների ռեզերվային տարբերակներ։ Սա
հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած համակարգի պլանային տեխնիկական
սպասարկում՝ ապահովելով տվյալների կենտրոնի աշխատանքի անընդհատությունը և
մատուցվող ծառայությունների հասանելիությունը։
«Հայաստանն
այսուհետ համարվում է վստահելի, հուսալի և մասշտաբային ՏՏ լուծումներ առաջարկող
երկիր։ OVIO-ի՝ Հայաստանում միակ TIER III սերտիֆիկացված տվյալների կենտրոնը ռազմավարական
նշանակություն ունի, և այն նպաստում է Հայաստանի դիրքի ամրապնդմանը տարածաշրջանում
և միջազգային շուկայում։ Մենք շարունակելու ենք զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական
ներուժը՝ դարձնելով այն առաջնային հանգույց թվային ծառայությունների և անվտանգ
տվյալների մշակման համար» - նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ
Ֆարամազյանը։
OVIO-ի տվյալների
մշակման կենտրոնը, որը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ Երևանից ընդամենը 16 կմ
հեռավորության վրա, ապահովում է անվտանգ և մասշտաբային ենթակառուցվածք բիզնեսի,
պետական կառույցների և տեխնոլոգիական գործընկերների համար։ Այն ունի 2 Մվտ
ընդհանուր հզորություն, միացված է
Հայաստանի էներգոհամակարգին՝ 35 կՎ հզորությամբ երկու անկախ սնուցման ենթակայաններով։
Կենտրոնում տեղակայված են 216 սերվերային պահարաններ՝ յուրաքանչյուրը 5 Կվտ
հզորությամբ։ Կենտրոնն ապահովված է ժամանակակից հովացման, հրդեհաշիջման և մուտքի
հսկողության կենսաչափական համակարգերով։
OVIO-ի տվյալների
մշակման կենտրոնը տրամադրում է մի շարք ծառայություններ՝ կարևորելով առաջատար և
ժամանակակից ամպային լուծումների դերը բիզնեսի համար։
Ծառայությունների թվում են․
· OVIO Cloud բարձր արտադրողականությամբ ամպային հարթակ
· Cloud Backup, Disaster Recovery և S3 Object Storage՝ տվյալների անվտանգ
պահեստավորման և վերականգնման լուծումներ
· Colocation՝ համակցված լրացուցիչ ծառայություններով
· AntiDDoS պաշտպանություն ցանցային հարձակումների դեմ
· 24/7 տեխնիկական աջակցություն և ՏՏ խորհրդատվություն
OVIO-ի տվյալների կենտրոնը սերտիֆիկացված է միջազգային ճանաչված ստանդարտներով՝
ISO 27001, ISO 27017, ISO 27018 և PCI DSS, որոնք ապահովում են տեղեկատվության և
ամպային միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև վճարային համակարգերի քարտապանների
տվյալների պահպանման, մշակման և փոխանցման առավելագույն անվտանգություն։