OVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման
ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո
կարճ ժամանակում ընկերությունը վերափոխել է բոլոր 26 վաճառքի և սպասարկման
սրահները՝ դրանք ավելի ժամանակակից և նորարակական չափանիշներին համապատասխանեցնելով
և սպասարկման առավելագույն հարմարավետություն ապահովելով։
Ընկերությունը բազմիցս նշել է, որ
վերաբրենդավորումը պարզապես ապրանքային նշանի և գույների փոփոխություն չէ, այլ նոր
մեկնարկի կետ։ Նոր ինքնությամբ OVIO-ն
հավատարիմ է մնում հուսալի և որակյալ ծառայություններ մատուցելու և նորարարական
լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի
գոհունակությունն է: OVIO-ի մուտքով ընկերությունը դուրս է եկել
հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և
մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ և սկիզբ դնելով թվային
ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։
Այս հանձնառության առաջին մասշտաբային
քայլը 2024թ․ գարնանը Հայաստանում
խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի գործարկումն եղավ, որը կառուցված է ISO
27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտների
համապատասխանությամբ, ներառում է 210-ից ավելի սերվերային պահարան, ապահովված է
սնուցման երկու անկախ ենթակայանից, ունի 2 ՄգՎ հզորություն։
Ընկերությունն արդեն իսկ մեկնարկել և
հաջողությամբ գործարկել է մի շարք ծառայություններ, որոնց շարքում մեծ տեղ են
զբաղեցնում ամպային լուծումները։
«Մենք ավարտել ենք վերաբրենդավորման բուն
գործընթացը, սակայն գտնում ենք, որ այն շարունակական բնույթ է կրում, որի
հիմքում նույնիսկ ամենապահանջկոտ
հաճախորդին գոհացնելու հանձնառությունն է՝ շնորհիվ ազնիվ և բաց գործելաոճի, հոգատարության և նորարար լուծումների առաջամարտիկ
լինելու։ Վերաբրենդավորման գործընթացն ուղեկցվեց մեր տվյալների մշակման կենտրոնի
գործարկմամբ։ Այն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն իր մեծությամբ և միջազգային
բարձր ստանդարտներին համապատասխանությամբ, այլև կարևոր ռազմավարական նշանակություն
ունի ինչպես բիզնեսի, այնպես էլ պետական սեկտորի տվյալները ՀՀ տարածքում
պահպանելու տեսանկյունից։ Այն կբավարարի բիզնեսի և պետական կառույցների բազմազան
կարիքները և կտրամադրի մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ՝ այսպիսով
նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը»-նշեց OVIO ընկերության
գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հավատարիմ մնալով բաժանորդներին որակյալ
և նորարարական տեխնոլոգիաներ տրամադրելու իր հանձնառությանը՝ OVIO-ն սմարթ
հեռուստատեսության բոլոր բաժանորդների սարքերը փոխարինել է ժամանակակից WinkBox
սարքերով՝ նրանց հասանելի դարձնելով նմանը չունեցող WINK TV և օնլայն կինոթատրոն
հարթակը։ Wink TV հարթակը հնարավորություն է տալիս դիտել ավելի քան 50 000 ֆիլմեր
և սերիալներ, 180-ից ավելի եթերային և թեմատիկ TV ալիքներ։ Ավելին, մեկ
բաժանորդային հաշվով այս ամենը կարելի է դիտել միաժամանակ 5 ցանկացած սմարթ
սարքով՝ ծառայությունը հասանելի դարձնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։
Wink TV և օնլայն կինոթատրոն ծառայությունն ունի մի շարք ինտերակտիվ ֆունկցիաներ,
որոնք դարձնում են բաժանորդի փորձն արագ, հեշտ և որակյալ։