Ռոստելեկոմը սկսում է Վաճառքի և սպասարկման սրահների նորացման գործընթաց

2024-03-04

Հարգելի բաժանորդնե՛ր,

Տեղեկացնում ենք, որ  շուտով սկսում ենք Ռոստելեկոմի Վաճառքի և սպասարկման սրահների նորացման գործընթաց՝ դրանք ավելի ժամանակակից և նորարակական չափանիշների համապատասխանեցնելու և սպասարկման առավելագույն հարմարավետություն ապահովելու համար։

Վաճառքի և սպասարկման բոլոր սրահները կնորացվեն փուլերով և կլինեն ժամանակավորապես անհասանելի։ Նորացման գործընթացում գտնվող սրահների աշխատանքի ժամանակացույցի, ինչպես նաև ընթացիկ գործարքներն իրականացնելու համար առաջարկվող սրահների մասին մշտապես թարմացված տեղեկատվություն կգտնեք rostelecom.am կայքում։ Ցանկանում ենք նաև հիշեցնել, որ բոլոր գործարքները լիարժեք կարող եք կատարել օնլայն տարբերակով՝ մեր կայքում, այդ թվում և անձնական գրասենյակում։

Շնորհակալ ենք մեզ հետ մնալու համար։