Օրերս սկիզբ դրվեց կարևոր
համագործակցության, որը միտված է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները․ գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝
ստեղծելու լավագույն աշխատանքային պայմաններ
ՏՏ ոլորտի համար։
Տեխնո ոլորտը զարգացնելու
և համաշխարհային հսկաների համար Հայաստանը գրավիչ դարձնելու գործում մեծ դեր են խաղում
թե պետության կողմից տրված արտոնությունները և թե տվյալների անվտանգ մշակումը, պահպանումն
ու միջազգային ստանդարտներին համապատասխան շենքային պայմանների ապահովումը։
Իրենց տեսակների մեջ Հայաստանում
առաջին և բացառիկ երկու նախագիծ՝ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը և Դալան Տեխնոպարկը,
միավորեցին ջանքերը՝ ստորագրելով համագործակցության հուշագիր։
Համագործակցության շրջանակում
OVIO-ն արտոնյալ պայմաններով կտրամադրի ինտերնետ ծառայությունն ու իր առաջատար տվյալների
մշակման կենտրոնի լուծումները Դալան տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ ապահովելով
այդ ընկերությունների տվյալների անվտանգությունը:
«Դալան տեխնոպարկի հետ համակգործակցությունը
կարևոր քայլ է և մենք վստահ ենք, որ այն կխթանի տեխնոլոգիական համայնքի առաջընթացը
Հայաստանում։ OVIO-ն պատրաստ է իր առաջատար տեխնոլոգիական լուծումներով աջակցել Դալան
տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ նպաստելով նրանց կայուն աճին և զարգացմանը»,
- նշեց OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Մեր առաքելությունն է ստեղծել
դինամիկ զարգացող բիզնես միջավայր, որը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին
մեկ հարկի տակ և կդառնա տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան եզակի
բիզնես պարկ, որտեղ կարևորվում է մասնագետների արդյունավետ աշխատանքն ու ստեղծագործ
մտքի զարգացումը։
Այս տեսանկյունից կարևորում
ենք OVIO-ի հետ համագործակցությունը, որի շրջանակներում մեր հաճախորդներին կարող ենք
առաջարկել OVIO ընկերության կողմից մատուցվող հեռահաղորդակցության, տվյալների մշակման
կենտրոնում մատուցվող և հարակից այլ ծառայություններ շահավետ պայմաններով, ինչը լրացուցիչ
հարմարավետություն կստեղծի տեխնոպարկի տարածքում գործող ընկերությունների համար։
Դալան Տեխնոպարկն իր գաղափարախոսությամբ
և տեխնիկական հագեցվածությամբ ձևավորելու է հենց այն միջավայրը, որն իդեալական վայր
կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար»,
- իր ելույթի խոսքում նշեց Դալան Տեխնոպարկի տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը։
OVIO-ի տվյալների մշակման
կենտրոնը Հայաստանում ամենախոշորն է և կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների
հուսալիության բարձր ստանդարտներով։ Այս կենտրոնը ներառում է սնուցում էլեկտրամատակարարման
երկու անկախ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, և 24/7 անխափան սպասարկման
հնարավորություններ։ Հենց այս հուսալի ենթակառուցվածքն է OVIO-ի գործընկեր կազմակերպություններին
տրամադրելու տվյալների պաշտպանության և հասանելիության աննախադեպ մակարդակ։
OVIO-ն Դալան տեխնոպարկի
հաճախորդներին կառաջարկի համատեղակայման ծառայություններ և իր առաջատար ամպային լուծումները,
որոնք մշակված են բիզնեսի ժամանակակից պահանջներին համապատասխան։
Այս համագործակցությունը
ևս մեկ քայլ է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և ոլորտի
դերակատարների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։
OVIO-ի մասին
OVIO-ն Հայաստանի հեռահաղորդակցության
ոլորտի առաջատար օպերատորներից է։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թ․ և 2012թ․ սկսած մատուցում է ֆիքսված
Ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ
ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։
Ընկերության ցանցը հիմնված
է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝
միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: OVIO-ն ապահովված
է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք միմյանցից ֆիզիկապես
և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության հուսալի և անխափան ծառայությունների
մատուցումը:
OVIO-ի կորպորատիվ հաճախորդների
թվում են հայաստանյան բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական
կառույցներ, պետական գերատեսչություններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային
խոշոր կազմակերպություններ։
2024թ․-ի մայիսին ընկերությունը կոմերցիոն շահագործման
է հանձնել Հայաստանում խոշորագույն և երկրի համար ռազմավարական նշանակության տվյալների
մշակման կենտրոնը։
Տվյալների մշակման կենտրոնի
հզորությունը 2 ՄՎտ է։ Այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 ԿՎտ հզորությամբ ենթակայանով,
ինչպես նաև ընթացքում են երկրորդ՝ 110 ԿՎտ հզորությամբ ենթակայանի կառուցման աշատանքները։
Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են 216 սերվերային պահարաններ։
Դալան Տեխնոպարկի մասին
Դալանն ունենալու է 154
000 քմ. կառուցապատման մակերես, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու
22 հարկից։ Տեխնոպարկի տասներեք հարկերում տեղակայված են լինելու գրասենյակային տարածքներ,
գործելու է ցուցասրահ, գիտահետազոտական կենտրոն, ռեստորան, ֆուդ կորտ, հյուրանոց, մարզասրահ,
լողավազան, կենտրոնն ունենալու է կոնֆերանս սրահներ և առևտրային գոտի։
Տեխնոպարկը հագեցած է լինելու
տեխնոլոգիական վերջին նորամուծություններով․ մասնավորապես ունենալու
է հրդեհային ազդանշանային համակարգ՝ EN ստանդարտներին համապատասխան և ժամանակակից գրաֆիկական
վիզուալիզացիայով, երկրաշարժերի և արտակարգ իրավիճակների դեպքում ձայնային հատուկ հրահանգներ
փոխանցող համակարգ, տեսահսկման համակարգ՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով
և տեսավերլուծության գործառույթներով, ներխուժման հայտնաբերման և խուճապի ահազանգման
հատուկ համակարգեր և մի շարք այլ տեխնոլոգիաներ։
Շինարարական աշխատանքներն
ընթանում են արագ տեմպերով՝ առաջ անցնելով նախագծված գրաֆիկից։ Հասարակական նշանակության
տարածքների բետոնային աշխատանքները գրեթե ավարտված են․ 1-4րդ հարկերն ամբողջությամբ պատրաստ են, 5-րդ
և 6-րդ հարկերի շինարարությունը մոտենում է ավարտին։ Զուգահեռ ընթանում են ֆասադի մոնտաժման
նախապատրաստական աշխատանքները, շուտով ավարտված հարկերում կմեկնարկեն ինժեներական համակարգերի
մոնտաժման աշխատանքները:Տեխնոպարկը շահագործման
կհանձնվի 2026 թվականին։