Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամներն այցելեցին OVIO-ի՝ տարածաշրջանում եզակի և խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։
OVIO-ի Տվյալների
մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով և հնարավորություններով։
Այն միակն է Հայաստանում, որ կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER
III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան և ներառում է 210-ից ավելի
դարակաշարեր։ Այն հնարավորություն է տալիս՝ ապահովելու տվյալների անվտանգ մշակում,
պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար։
Շրջայցի
ընթացքում OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը մանրամասն ներկայացրեց
տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքները և ամպային լուծումները։
Այցելուները,
բարձր գնահատելով կատարված աշխատանքը, ընդգծեցին Տվյալների մշակման կենտրոնի կարևոր
դերը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածների զարգացման հարցում։
OVIO-ի Տվյալների
մշակման կենտրոնում մատուցվում են համատեղակայման (colocation) և ամպային ծառայություններ։